Նորարարական Վիդեո Հեռարձակման Լուծումներ inoRain OTT-ի Հետ
inoRain ընկերությունը մատուցում է OTT և IPTV լուծումներ՝ վիդեո և աուդիո հեռարձակումը դարձնելով հասանելի ամբողջ աշխարհում:

ՄԵՋ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
































Ի՞ նչ է OTT Տեխնոլոգիան
OTT-ն (Over-the-Top) վիդեո կամ աուդիո կոնտենտի հոսքային հեռարձակումն ինտերնետի միջոցով ապահովելու տեխնոլոգիական լուծում է: Այս լուծումը եկել է փոխարինելու ավանդական կաբելային կամ արբանյակային ալեհավաքի հեռարձակման միջոցներին:

OTT-ի և IPTV-ի Հիմնական Տարբերությունները
Ինչպե՞ս է inoRain Ընկերությունը Բարելավում OTT Ոլորտը
inoRain-ի լուծումները մշակված են վիդեո հեռարձակումը ավելի հասանելի, հարմար և դիտարժան դարձնելու համար։
Մենք հաշվի ենք առնում դիտողի անհատական նախընտրություններն ու պահանջները, միաժամանակ OTT մատակարարին տրամադրելով բոլոր անհրաժեշտ և համապատասխան գործիքներ՝ սահուն և որակյալ դիտում ապահովելու համար։
inoRain-ի Հետ
- OTT մատակարարը ստանում է սեփական OTT հարթակը
- Լսարանը դիտում է որակյալ և հասանելի կոնտենտ
- Ե'վ
OTT
մատակարարի, և՛ վերջինիս դիտողների անձնական տվյալները պաշտպանվում են բազմաշերտ անվտանգային լուծումներով - OTT մատակարարը լիովին կառավարում է սեփական OTT հարթակը
- Լսարանը կարող է դիտել վիդեո կոնտենտը ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ ինտերնետ կապի առկայությամբ

Ու՞մ Համար են inoRain-ի Լուծումները
inoRain-ի OTT լուծումները համապատասխան են յուրաքանչյուրին, ով ունի վիդեո, աուդիո կամ այլ տեսակի կոնտենտ և ցանկանում է այն հեռարձակել սեփական OTT հարթակում։
Մեր OTT լուծումները հարմարեցված են ցանկացած ծավալի և որակի կոնտենտ հեռարձակող ընկերությունների համար, ինչպիսիք են`
Ինտերնետային ծառայություններ մատուցողները (ISP)
Հեռուստատեսային օպերատորները
Կոնտենտ ստեղծող և հեռարձակող անձինք (բլոգերներ, յութուբերներ և այլն)
Հյուրանոցային ոլորտի ընկերությունները (inoRain-ի միջոցով հյուրանոցները կարող են ունենալ խելացի սենյակներ)
Մեր ծառայությունների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապվե՛ք մեզ հետ:
inoRain-ը Որպես Հայկական ՏՏ Ընկերություն
inoRain-ը Հայաստանում հիմնադրված, OTT և IPTV լուծումների և հյուրանոցային տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ՏՏ ընկերություն է:
Շրջանցելով ավանդական հեռարձակման մեթոդները՝ մենք առաջարկում ենք կոնտենտի հոսքային հեռարձակման ծառայություններ, CMS (Content Management System) համակարգեր, և բրենդավորված OTT հավելվածներ։ inoRain-ը գործում է միջազգային շուկայում՝ համագործակցելով ՏՏ ոլորտի բազմաթիվ պրոֆեսիոնալների հետ աշխարհի տարբեր երկրներում։ Մեր գրասենյակը գտնվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ հանդիսանալով մարզի տեխնոլոգիաների և թվային վերափոխման ոլորտի առաջատար։




inoRain-ի Կողմից Ստեղծված Այլ Պրոդուկտները
Կապվե՛ք Մեզ Հետ
inoRain-ի լուծումների, տրամադրվող ծառայությունների, մեր այլ պրոդուկտների մասին ավելին իմանալու կամ մեզ հետ համագործակցելու համար կապ հաստատեք մեզ հետ՝ լրացնելով համապատասխան տվյալները։
(+374) 41 151 131