Մեր Մասին

inoRain-ը հայ հիմնադիրներ ունեցող ՏՏ ընկերություն է, որը բիզնեսներին տրամադրում է OTT և IPTV հարթակներ։ Այս հարթակների միջոցով վերջիններս կարող են մատուցել OTT/IPTV/VOD ծառայություններ՝ հեռարձակելով իրենց սեփական կոնտենտը։

Բիզնեսներին համապատասխան OTT կամ IPTV հարթակներ տրամադրելու հետ մեկտեղ,inoRain-ը ապահովում է կոնտենտի որակն ու անվտանգությունը։

Աշխարհի ավելի քան 300 կազմակերպություն արդեն համագործակցում է inoRain-ի հետ՝ մատուցելով իրենց լսարանին հարմարեցված OTT լուծումներ և որակյալ դիտում։

ino employeesino employeesino employees

Մեր Պատմությունը

inoRain-ը հիմնադրվել է 2017 թվականին՝ Արարատ քաղաքում։ Իր ստեղծման սկզբնական փուլում ընկերությունը զբաղվել է ՏՏ աութսորսինգային ծառայությունների մատուցմամբ:

Ժամանակի ընթացքում, մասնագիտանալով OTT և IPTV ոլորտներում inoRain-ը սկսել է մշակել և զարգացնել սեփական OTT լուծումները: Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 20 սեփական պրոդուկտ, որոնք իրենցից ներկայացնում են տեխնոլոգիական և թվային լուծումներ մի շարք ոլորտներում, այդ թվում` հյուրանոցային, ժամանցային, ծրագրավորման, վճարային, ուսումնական և այլն:

Ներկայումս ընկերությունը շարունակում է աճել ու ամրապնդվել՝ բարելավելով հայաստանյան ՏՏ ոլորտի (հատկապես` հայկական մարզային պոտենցիալի) դիրքը համաշխարհային շուկայում։

ino employeesino employeesino employeesino employees
2025
inoRain թիմի նկար 2025 թվականից
2025.05 - inoRain-ը մասնակցել է CABSAT 2025 Dubai ցուցահանդեսին՝ միջազգային շուկայում ներկայացնելով իր տեխնոլոգիական լուծումները:
2024.10 - inoRain-ը մասնակցել է DigiTec24 էքսպոյին՝ ներկայացնելով HotelSmarters պրոդուկտը, որը խելացի թվային լուծումներ է առաջարկում հյուրանոցային ոլորտի ընկերություններին:
2024.09 - inoRain-ը ներկա է գտնվել IBC Amsterdam-ին՝ ամրապնդելով իր միջազգային ներկայությունը։
2024.05 - Մասնակցություն Viva Tech 2024-ին:
2024.04 - inoRain-ը ներկայացավ Hannover Messe 2024 միջոցառմանը։
2024.02 - inoRain-ը մասնակցել է MWC Barcelona-ին՝ ներկայացնելով իր ամբողջական OTT լուծումը։
2023
inoRain թիմի նկար 2023 թվականից
2023.12 - inoRain-ը GITi 2023-ում պարգևատրվել է «Լավագույն Կոմպլեքս Բիզնես Լուծում» անվանակարգում՝ ճանաչում ստանալով իր նորարարական մոտեցումների համար։
2023.10 - inoRain-ը մասնակցել է DigiTec23 էքսպոյին՝ առաջին անգամ ներկայանալով հայաստանյան շուկայում։
2024.09 - inoRain-ը ներկա է գտնվել IBC Amsterdam-ին՝ ամրապնդելով իր միջազգային ներկայությունը։
2023.01 - inoRain-ը Արտաշատում կառուցել է իր սեփական գրասենյակը՝ ընդլայնելով իր աշխատանքային հնարավորությունները։
2021
inoRain թիմի նկար 2021 թվականից
2021.10 - inoRain-ը տեղափոխվել է Արտաշատ և ընդլայնել իր թիմը՝ հասնելով 25+ աշխատակցի:
2021.06 - inoRain-ը ինտեգրել է իր սեփական հոսքային հեռարձակման տեխնոլոգիան՝ ամբողջական End-to-End OTT լուծումը։
2019
inoRain թիմի նկար 2019 թվականից
2019.04 - inoRain-ը սկսել է համագործակցել InterLink-ի հետ՝ ընդլայնելով իր գործունեության շրջանակը։
2019.02 - inoRain-ը ձեռք է բերել իր առաջին OTT Middleware հաճախորդներին։
2018
inoRain թիմի նկար 2018 թվականից
2018.05 - inoRain-ը թողարկել է OTT լուծումներ Samsung TV-ի, LG TV-ի և Android TV-ների համար՝ ապահովելով լայն հասանելիություն։
2018.02 - inoRain-ը սկսել է OTT լուծումների մշակումը՝ դնելով իր հիմքերը հոսքային հեռարձակման ոլորտում։
inoRain թիմի ընդհանուր նկար - մեր մասնագետների խումբ

inoRain-ի Լուծումները

Որպես հայկական ՏՏ ընկերություն, որը մասնագիտացած է OTT և IPTV հարթակների ծրագրավորման և մշակման մեջ , inoRain-ը տրամադրում է բարձրակարգ պրոդուկտ, մշտապես հանդես գալով իր նորարարական լուծումներով:

Մեր ՕTT լուծումները ընդգրկում են բոլոր անհրաժեշտ գործիքներն ու տեխնոլոգիաները մասշտաբային և կայուն OTT հարթակ ունենալու համար։

Մենք տրամադրում ենք

  • 1
    Հասանելիություն բոլոր հեռարձակաման հարթակներում և սարքերով (սմարթֆոններով, սմարթ TV-ներով, պլանշետներով, TV բոքսերով, համակարգիչներով, և վեբ բրաուզերներով)
  • 2
    Կոնտենտի դրամայնացում մոնետիզացիայի բոլոր մոդելներով (AVOD, SVOD, TVOD, HVOD, FAST, և այլն)
  • 3
    DRM (Digital Rights Management) կոնտենտի և անձնական տյալների անվտանգության ապահովում
  • 4
    CMS (Content Management System) OTT պլատֆորմի ամբողջական մենեջմենթի համար՝
    • Կոնտենտի տեսակավորում և մոնետիզացիա
    • Օգտատերերի տվյալերի կառավարում
    • Դիտումների վերաբերյալ վիճակագրություն
    • Ինտեգրացիա համաշխարային վճարային համակարգերի հետ(Apple Pay, Google Pay, Amazon Pay, Wise, PayPal, Stripe, և այլն)
  • 5
    24/7 տեխնիկական սպասարկում OTT մասնագետների կողմից
illustration

inoRain-ի Ներդրումը Համայնքում

inoRain-ը հանդիսանում է ԱՏՁՄ անդամ կազմակերպություն դեռևս 2018 թվականից և ակտիվորեն աջակցում է համայնքի զարգացմանը՝ տրամադրելով ավելի քան 50 աշխատատեղ բացառապես մարզի մասնագետների համար։ Այս աշխատավայրերը հասանելի են ինչպես պրոֆեսիանալներին, այնպես էլ սկսնակ մասնագետներին։

Մեր նպատակն է զարգացնել համայնքը, հնարավորություն տալով տաղանդավոր կադրերին հիմնել և բարելավել իրենց կարիերան ՏՏ ոլորտում։
inoRain ընկերությունը շարունակում է աճել։ Մեր գործունեության շրջանակներում մենք ձեռք ենք բերել՝
30-ից ավելի
փորձառու ծրագրավորողներ
20 տարվա
փորձ ՏՏ ոլորտում
300 +
գործընկերներ
5 + միլիոն
օգտատերեր

Կապվե՛ք Մեզ Հետ

inoRain-ի լուծումների, տրամադրվող ծառայությունների, մեր այլ պրոդուկտների մասին ավելին իմանալու կամ մեզ հետ համագործակցելու համար կապ հաստատեք մեզ հետ՝ լրացնելով համապատասխան տվյալները։

(+374) 41 151 131